«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ընդդիմության բարդ ընտրությունը. իշխանության կցո՞րդ, թե՞ ձախողում ընտրություններում

Ընդդիմության բարդ ընտրությունը. իշխանության կցո՞րդ, թե՞ ձախողում ընտրություններում
23.10.2026 | 12:15

Չասեմ չէ՞, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում պատկերն ինչպիսին կլինի։ Ժողովուրդն ամենևին մեղավոր չէ, այլ այն ուժերը, որոնք աշխատանքի փոխարեն պոպուլիզմ են ցանել ու ցանում։
ԲՀԿ-ին դուրս թողնելը, ԱԺ-ում «կոնստրուկտիվ-կոնստրուկտիվ» խաղը, ՏԻՄ ընտրություններում նոր վերադասավորումների համար նախապայմանների ստեղծումն ունեն մեկ նպատակ՝ հաջորդիվ տոտալ վերահսկողության սահմանում թե՛ ՏԻՄ-երում և թե՛ ԱԺ-ում։ Այս տեմպերով հենց այդպես էլ կլինի։
Ի միջի այլոց, հաջորդ ընտրություններում խորհրդարանական ընդդիմության համար առավել բարդ ու դժվար խնդիրներ են լինելու. կրկին նույն մարդկանց համոզելը դժվար կլինի, նախկին մեխանիզմները գրեթե չեն աշխատի, իսկ ընդդիմության օգտին քվեարկած մարդիկ ոչ թե առանձին դեմքերի համար են քվեարկել, այլ հօգուտ արմատական դիրքավորված ընդդիմության։ Իսկ այս պահին այդ պատկերը փոխվում է։ Հասարակությունը մեծ հաշվով մեղք չունի, մեղքը քաղաքական դերակատարներինն է․․․
Ու ամենակարևորը՝ սահմանադրության հարցում համաձայնությունը ընդդիմությանը կդարձնի իշխանության կցորդ՝ առնվազն հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա կոնֆիգուրացիայում, իսկ չպայմանավորվելը՝ ձախողում ընտրություններում՝ այս պահի կոնֆիգուրացիայով։
Իսկապես, շատ բարդ վիճակ է լինելու, և Փաշինյանի խորհրդատուները հենց դրան էին տանում։

Արա Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ